Լրահոս կանանց համար
Կարիերայում առաջընթաց ապահովելու 10 հավաստի մեթոդ
Դժվարությունները կանանց մեր օրերում իսկապես այլեւս չեն վախեցնում: Կարիերայում բարձունքների հասնելու բոլոր շեմերը հասանելի են, իսկ թե ինչն ինչից հետո անել և ինչպես, բացահայտեք LADYNEWS-ի օգնությամբ:
Հավատացե′ք Ձեզ ուժերին
Հենց Դուք եք արժանի պաշտոնի բարձրացման: Ձեր վերադասը պետք է կարողանա գնահատել Ձեզ. Ձեզ նման աշխատողի ամեն քայլի ու հեշտությամբ չի գտնի: Սակայն մինչ նրան դա ապացուցելը, ինքներդ Ձեզ ապացուցեք ու վստահեցրեք՝ Դուք արժանի եք ամենալավին:
Ստացե′ք գնահատականներ
Առաջին հերթին ստացեք Ձեր մասնագիտական հնարավորությունների գնահատականը: Դիմեք խորհրդատուի, եւ նա Ձեզ կասի՝ ինչպիսի պահանջներ են ներկայացվում Ձեր մասնագիտության տեր անձանց եւ ինչ աշխատավարձի կարող եք հավակնել: Ստացեք մասնագիտական խորհուրդներ, փոփոխություններ կատարեք Ձեր ռեզյումեի մեջ, եւ հնարավոր է՝ առաջարկներ ունենաք այլ գրասենյակներից:
Խնդրե′ք բարձրացում
Հաշվի առեք՝ տնօրենները չեն հասկանում հուշումներ. նրանց ուղիղ խնդրեք խոսել Ձեր մասնագիտական աճի մասին: Դրա համար ամենահարմար պահը նոր գրանցված աշխատանքային հաջողությունից անմիջապես հետո է:
Եղե′ք ուշադիր
Եթե անգամ դուք դիմել եք մասնագիտական խորհրդատվության ոչ թե աշխատանքը փոխելու, այլեւ Ձեր արժեքն աշխատանքում հասկանալու համար, ապա պարտադիր չէ՝ այդ մասին մյուս աշխատողներն իմանան: Դասավորեք գործերն այնպես, որ Ձեր բացակայությունը չնկատվի: Իսկ եթե Ձեր վերադասն այնուամենայնիվ գլխի ընկնի եւ Ձեզ ուղիղ հարցնի, ասեք ճիշտը: Համատեղ քննարկումների ընթացքում գուցե լինի աշխատավարձի բարձրացում: Չէ՞ որ Ձեր ուզածն էլ հենց դա է:
Ընդլայնե′ք որոնումների շրջանակը
Իրականում մենք մեզ մեր աշխատանքից դուրս շատ հազվադեպ ենք պատկերացնում ուրիշ ոլորտներում: Պետք է ուղղել այդ սխալը եւ փորձել հաստատվել այլ ոլորտներում: Հավատացեք, շատ հնարավոր է՝ Դուք այնտեղ գերազանցեք ինքներդ Ձեզ:
Բացե′ք էջեր սոցցանցերում
Ինչպես անձնական շփումների, այնպես էլ գործնական շփումների համար պետք է ունենալ էջ եւ միանալ տարբեր գրասենյակային խմբերի եւ լինել այդ խմբերում շատ ակտիվ:
Նայե′ք Ձեր շուրջբոլորը
Եթե Դուք միայնակ հասել եք բարձունքների, ապա օգնենք նաեւ ուրիշ բիզնես ընկերությունների: Եթե Դուք օգնեք ու գնահատեք Ձեզ գործընկերներին, ապա նրանք չեն ուզի Ձեզ հանձնել մրցակիցների կամ առավել եւս կորցնել: Պետք է գտնել նոր պարտավորություններ, որոնց օգնությամբ Դուք մասնագիտական աճ կունենաք: Սակայն այդ ամենը չանեք Ձեր տնօրենի թիկունքում:
Թարմացրե′ք կապերը
Մինչ նոր ռեզյումեներ ուղարկելը թերթեք Ձեր հեռախոսագրքույկը, հիշեք՝Ձեր գործընկերներից ով որտեղ է աշխատում: Պարտադիր չէ նրան գրել ու խնդրել աշխատանք, կարող եք ընդմիջմանը նրան հրավիրել սուրճի եւ այդ ժամանակ էլ ասել՝ Ձեզ աշխատանք է հարկավոր:
Դուրս եկե′ք հասարակական շրջանակներ
Հետեւեք բոլոր պրոֆեսիոնալ միջոցառումներին, որոնք տեղի են ունենում: Համապատասխան կայքերում փնտրեք դասախոսություններ տարբեր կոնֆերանսների վերաբերյալ: Սա հրաշալի մեթոդ է նոր ծանոթություններ հաստատելու: Զրուցակցի կարծիքն ու խորհուրդը հարցրեք, դա նրան կստիպի իրեն կարեւոր զգալ, եւ նա հետագայում Ձեզ կհիշի:
Սկսե′ք ամեն ինչ նորից
Եթե Դուք ամեն ինչ անում եք, բայց չեք մոտենում Ձեր երազած աշխատանքին, կատարեք արմատական փոփոխություններ. կազմեք Ձեր բիզնես-պլանը: Եթե ունեք պլանավորված երազանք, ճիշտ ժամանակն է այն կյանքի կոչելու:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն